Բաժիններ՝

Սիրիայի կառավարական զորքերը ևս մեկ քաղաք են ազատագրել երկրի հյուսիսում

Սիրիական բանակը մուտք է գործել Էլ-Խադեր քաղաք, որը գտնվում է Հալեպից հարավ՝ այնտեղից դուրս մղելով իսլամիստ զինյալներին, հայտնել է Լիբանանի Al-Manar հեռուստաալիքը:

«Քաղաքն ամբողջությամբ ազատագրվել է: Զինյալները տեխնիկայի ու մարդկային զգալի կորուստներ են կրել: «Ջեբխատ ան-Նուսրա» ու «Ախրար աշ-Շամ» խմբավորումները նահանջում են Իդլիբի ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Էլ-Խադերի նկատմամբ վերահսկողության վերականգնումը կարող է սիրիացի զինվորականների համար բացել անցում դեպի Սարակիբու ու Խան-Շեյխունու քաղաքներ, որոնք գտնվում են Հալեպից Համա տանող ճանապարհին, կարծում են փորձագետները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս