Բաժիններ՝

Աթենքում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ

Հունաստանում այսօր անցկացվում են բողոքի ցույցեր ու գործադուլներ՝ կապված տնտեսության խիստ միջոցառումների հետ, որը երկրի խորհրդարանը հավանության էր արժանացրել հոկտեմբերին: Համազգային գործադուլին աշխատանքի դուրս չեն եկել Հունաստանի հարյուր հազարավոր բնակիչներ: Փակ են պետական հաստատություններն ու խանութները, օդանավակայանում չեղյալ են հայտարարվել որոշ չվերթեր:
Աշխատանքի դուրս չեն եկել նաև հիվանդանոցների ու նավահանգիստների անձնակազմերը:

Սա առաջին խոշոր բողոքի ակցիան է երկրի խորհրդարանական ընտրություններում Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի «Սիրիզա» կուսակցության հաղթանակից հետո:

Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Աթենքի կենտրոնում ցուցարարներին քշելու համար, ովքեր իրավապահների ուղղությամբ նետել են դյուրավառ հեղուկով շշեր, հայտնում է korrespondent.net-ը:

Օգոտոսին Ցիպրասն անձամբ էր ստորագրել Հունաստանին ֆինանսական օգնության տրամադրման մասին համաձայնագիրը, որը նախատեսում է տնտեսական միջոցառումների անցկացում:

Այդ համաձայնագրի հիմքում կազմվել էր օրինագիծ, որը նախատեսում է կենսաթոշակների կրճատում, կենսաթոշակային տարիքի բարձրացում, հարկերի բարձրացում:
Տնտեսական միջոցների խստացումը պայման են Աթենքի կողմից ֆինանսական օգնության հերթական տրանշի ստացման համար:

Atenq (4) Atenq (3) Atenq (2) Atenq (1)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս