Բաժիններ՝

ԱՄՆ-ում դատարանը որդեգրված երեխային հետ է վերցրել միասեռական զույգի մոտից

ԱՄՆ Յուտա նահանգում անչափահասների հարցերով դատարանը վճռել է լեսբիական զույգի մոտից հետ վերցնել նրանց որդեգրած երեխային ու վերջինիս հանձնել հետերոսեքսուալ ընտանիքի, հայտնում է BBC-ն:

Դատարանի վճռից հետո լեսբուհիները «խելագարություն» են անվանել իրենց աղջկան խլելու փորձը, ով իրենց ընտանիքում է ապրում ավելի քան 7 ամիս:
Դատարանի որոշումը պետք է ի կատար ածվի 1 շաբաթվա ընթացքում:

Զույգի փաստաբանների խոսքով՝ դատավորը նախաձեռնել է հետազոտություն, որն ապացուցում է, որ երեխաներն ավելի լավ են զարգանում, եթե ծնողները հետերոսեքսուալ զույգեր են:

Միասեռականների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները տեղի ունեցածն արդեն անվանել են շոկային, վրդովվեցուցիչ ու մտադիր են բողոքարկել դատարանի որոշումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս