Բաժիններ՝

Շվեդիան ժամանակավորապես վերականգնում է սահմանային վերահսկողությունը

Շենգենյան համաձայնագրի գոտու հարևան երկրներով շրջապատված Շվեդիան հայտարարել է սահմանային վերահսկողության ժամանակավոր վերականգնման մասին՝ կապված ռեկորդային թվով ներգաղթյալների հետ, հայտնում է BBC-ն:

Ինչպես նշել է Շվեդիայի ներքին գործերի նախարար Անդերս Իգեմանը, փախստականների հոսքը վտանգի տակ է դրել հասարակական անվտանգությունը թագավորությունում:

Սահմանների վրա ստուգումները կսկսվեն այսօրվանից: Այս գործընթացը կտևի 10 օր:
Ընդ որում՝ խոսքը սահմանների փակման մասին չէ: Շվեդ սահմանապահները ստուգելու են գնացնքների, նավերի ու ավտոբուսների ուղևորներին, որոնք երկիր են ժամանում Դանիայից ու Գերմանիայից:

Այս տարի Շվեդիայի 9,5 մլն բնակչին բաժին է ընկել գրեթե 200 հազար նոր ներգաղթյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս