Բարդու ծառն ընկել է Երևան-Գյումրի ավտոճանապարհին
Նոյեմբերի 12-ին, ժամը 03.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում՝ հայ-բելառուսական առևտրի կենտրոնի մոտակայքում, ծառի ճյուղերը կոտրվել, ընկել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածին և խոչնդոտում են երթևեկությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ծառի ճյուղերը հեռացրել են ավտոճանապարհից:
Նույն օրը ժամը 03.04-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Ագարակ գյուղի մոտակայքում, բարդու ծառն ընկել է ճանապարհին՝ այն դարձնելով միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բարդու ծառն ընկել է Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Ուջան հատվածի 11-րդ կմ-ին. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները ծառը հեռացրել են ավտոճանապարհից: