Արա Աբրահամյանը Եվրասիական տեղեկատվական կենտրոն կստեղծի
«Եվրասիական միության մասինտեղեկատվություն պետք է տարածվի»,- այս մասին այսօր «Ռուս–հայկական հարաբերություններ. եվրասիական ինտեգրացումը և տեղեկատվական գործոնը» թեմայով Մոսկվա-Երևան տեսակամրջի ժամանակ ասաց Ռուսաստանի Հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը:
«Եվրասիական միությունը կարևոր աշխարհաքաղաքական ժամանակին ստեղծված կազմակերպություն է և Հայաստանի համար կարևոր տեղ է զբաղեցնում, իրական հնարավորություն է տալիս օգտագործել Ռուսաստանի հնարավորությունը, Ղազախստան, Բելառուս, Ղրղզստան, շուկան, արտադրական, Շանհայական կազմակերպության, Բրիքսի, Մետաքսի ճանապարհի: Գիտենք, ինչ տնտեսական հնարավորություններ կան: Չգիտես ինչու՝ իրավիճակն այնպիսին է, որ քննադատությունը շատ է տարբեր կողմերից Հայաստանում, Ռուսաստանում, խոսում են Եվրասիական միության մասին որպես, ոչ արդյունավետ»,- ասաց Ա. Աբրահամյանը:
Ըստ նրա, դրա ամենաառաջին պատճառը տեղեկատվության բացակայությունն է, չկա հստակ տեղեկատվական կենտրոն, որը ժաանակին կտար ճիշտ տեղեկատվություն, կապերի բացակայություն, հնարավորությունների մասին տեղեկատվության բացակայություն: Աբրահամյանը հիշեցրեց, որ Ռուսաստանն ունի Մետաքսի ճանապարհ, Բրիքս և այլն: Իսկ թե Հայաստանն ինչ հնարավորություններ ունի, նրա խոսքով, չկա հստակ մեխանիզմ: «Իբրև թե գիտենք հնարավորւթյունների մասին, բայց չգիտենք՝ ինչպես կիրառել»,- ասաց նա:
Վերջինս տեղեկացրեց, որ պլանավորում են միջոցառում իրականացնել հունիսի 22-26-ը, ինչը լինելու է Միջազգային ֆորում Եվրասիական երկրների հետ: Նա նաև տեղեկացրեց, որ ցանկանում են ստեղծել Եվրասիական երկխոսություն տեղեկատվական կենտրոն, որը կտեղեկացնի՝ ինչպես վաճառել, ինչ անել քաղաքական, հասարակական, գիտական, նոր տեխնոլոգիաների դեպքում: «Մյուս տարի ծրագրված է, նոյեմբերին կհայտարարենք կենտրոնի կազմը, ինչպես է գործելու, մանրամասն կներկայացնենք»,- ասաց Աբրահամյանը:



