Չեխիայում ներգաղթյալները հացադուլ են հայտարարել
Չեխիայի ժամանակավոր պահման կացարաններում տասնյակ ներգաղթյալներ հացադուլ են հայտարարել՝ որպես բողոքի նշան այն բանի, որ իրենց գտնվելու ժամկետն այդ հաստատությունում ավելացել է, հայտնում է Reuters-ը:
Գործակալության տվյալով՝ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 10-ին երկրի մայրաքաղաք Պրահայից 90 կմ դեպի արևմուտք գտնվող կենտրոններից մեկում:
«Առավոտյան 44 մարդ հացադուլ է հայտարարել, ցերեկը նրանց թիվն արդեն 60-ից ավելի էր: Դա տեղի է ունեցել նրանց պահելու ժամկետների երկարաձգման պատճառով, նրանք չեն հասկանում, թե ինչու է դա տեղի ունենում»,- գործակալությանը հայտնել է կամավորներից մեկը:



