Ներսես Երիցյանի աշխատավարձն ամսական 1 մլն 300 հազար դրամ է
ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի աշխատավարձն ամսական 1 մլն 300 հազար դրամ է: Այս «գաղտնիքն» այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում բացահայտեց անձամբ Ն.Երիցյանը:
Ի պատասխան հարցին, թե արդյոք գո՞հ է իր աշխատավարձից, Ն.Երիցյանը չթաքցրեց իր գոհունակությունը. «Չեմ դժգոհում»:
Հիշեցնենք, որ կառավարությունն ԱԺ է ներկայացրել «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է ԿԲ նախագահի տեղակալի ևս մեկ հաստիք ստեղծել: