Բաժիններ՝

Եգիպտոսում կործանված ինքնաթիռը տեխնիկապես եղել է սարքին վիճակում. Airbus

Airbus ընկերությունը հայտարարել է, որ Եգիպտոսում կործանված ինքնաթիռը տեխնիկապես եղել է սարքին վիճակում ու աղետի պատճառ կարող էին դառնալ այլ գործոններ, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Այսօր ընկերության փոխնախագահ Ստեֆան Շաֆրատը հայտնել է, որ ինքնաթիռի կործանման պատճառ կարող էին դառնալ այլ գործոններ:

«Այսօրվա դրությամբ մենք հասկանում ենք, որ ինքնաթիռը եղել է տեխնիկապես սարքին, նշանակում է՝ աղետը տեղի է ունեցել ոչ թե ինքնաթիռի պատճառով, սակայն պետք է սպասել հետաքննության վերջնական արդյունքին»,- ասել է նա միջազգային Dubai Airshow-2015-ի ժամանակ:

Մինչ այդ, հետաքննության պաշտոնական արդյունքները դեռ չեն ներկայացվել: Վարկած կա, որ դա եղել է ահաբեկչություն, սակայն պայթուցիկ նյութի հետքեր կործանված ինքնաթիռի բեկորների վրա մասնագետները դեռ չեն կարողանում հայտնաբերել:
Հիշեցնենք, որ «Կոգալիմավիա» ընկերության Airbus 321-ը, որը Շարմ-էլ-Շեյխից թռչում էր Սանկտ Պետերբուրգ, կործանվել է հոկտեմբերի 31-ին:

Ինքնաթիռում գտնվել են 217 ուղևոր, այդ թվում՝ 25 երեխա, որոնցից ամենափոքրը 9 ամսական էր: Ոչ ոք ողջ չի մնացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս