Բաժիններ՝

Փարիզը 1 ամսով դադարեցնում է Շենգենյան համաձայնագրի գործողության ժամկետը

Փարիզը ժամանակավորապես դադարեցնում է Շենգենյան համաձայնագրի գործողությունը նոյեմբերի 13-ից մինչև դեկտեմբերի 13-ը, Interfax-ին հայտնել է Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանության մամլո քարտուղար Մադլեն Կուրանը:

Նման միջոցառումների նպատակը ՄԱԿ-ի կլիմայի համաժողովի անվտանգության ապահովումն է, որը կանցկացվի Փարիզում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 11-ը:

Կուրանի խոսքով՝ օտարերկրացիների համար, ովքեր ունեն այլ պետության Շենգենյան այցագիր ու ցանկանում են գալ Ֆրանսիա, «պարզապես կխնդրեն Ֆրանսիայի հետ սահմանին կրկնակի ներկայացնել այցագիրը»:

«Այդ միջոցառումը կվերաբերի բոլոր օտարերկրացի քաղաքացիներին, ովքեր ճանապարհորդում են Ֆրանսիայի տարածքում այդ ընթացքում, ինչպես նաև Շենգենյան գոտու երկրների քաղաքացիներին»,- բացատրել է նա:

Կուրանի խոսքով՝ ֆրանսիական կողմը համաժողովին ակնկալում է 40 հազար պատվիրակի այց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս