Ավելի փոքր Եվրոպա, ավելի քիչ խնդիրներ. Դևիդ Քեմերոն
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կարծում է, որ Եվրամիությունը պետք է քիչ ազդի միության ներսում երկրների քաղաքականության վրա, հայտնում է Reuters-ը:
«Երբեք մի´ մոռացեք, որ Եվրամիությունը բաղկացած է Եվրոպայի հնագույն 28 երկրից: Այդ բազմազանությունը եվրոպական հզորությունն է: Բրիտանացիները համաձայն են այդ փաստի հետ, սակայն մենք կարծում ենք, որ խնդրի լուծումը չպետք է կախված լինի ԵՄ-ի միջամտությունից, հաճախ, որքան փոքր է ԵՄ-ն, այնքան քիչ են խնդիրները»,- հայտարարել է Քեմերոնը՝ Լոնդոնում հանդես գալով ելույթով:
Նա նաև հայտնել է, որ մտադիր է Եվրահանձնաժողովի նախագահին ուղարկել բարեփոխումների փաթեթ, որը առաջարկում է Մեծ Բրիտանիան, իսկ ԵՄ-ից դուրս գալու հանրաքվեն թագավորությունում կանցկացվի մինչև 2017 թվականի վերջը: