Թուրքիայում ահաբեկչություններ չե՞ն եղել կամ այնտեղ անվտա՞նգ է թռիչքների առումով. Տիգրան Քեոսայան
Ռուսաստանաբնակ ռեժիսոր Տիգրան Քեոսայանը Twitter-ի իր էջում, անդրադառնալով այն փաստին, որ Եգիպտոսում ռուսական A321 ինքնաթիռի կործանումից հետո ռուս ուղևորները սկսել են մեկնել Թուրքիա, կատարել է հետևյալ գրառումը.
«Չեմ հասկանում, ինչո՞ւ, եթե Եգիպտոսում վտանգավոր է, բոլորը գնացել են Թուրքիա: Այնտեղ ահաբեկչություններ չե՞ն եղել կամ այնտեղ անվտա՞նգ է թռիչքների առումով»:
Հիշեցնենք, որ «Կոգալիմավիա» ընկերության Airbus 321-ը, որը Շարմ-էլ-Շեյխից թռչում էր Սանկտ Պետերբուրգ, կործանվել է հոկտեմբերի 31-ին:
Ինքնաթիռում գտնվել են 217 ուղևոր, այդ թվում՝ 25 երեխա, որոնցից ամենափոքրը 9 ամսական էր: Ոչ ոք ողջ չի մնացել: