Պարտք ունեցող համայնքներին այս տարի սերմացու չի տրվել
Tsayg.am-ը գրում է. Պարտք ունեցող համայնքները զրկվել են սերմացու ցորեն ստանալու հնարավորությունից: Շիրակի մարզն այն կուտակել է 2013 թվականից սկսած: Ներկա պահին գումարի չափը հասնում է 8 մլն դրամի: Թե ինչի համար շատ համայնքապետներ չեն հավաքագրում այդ գումարը բռնագանձման ճանապարհով, ՇՄ գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանն անհասկանալի է համարում: Ըստ նրա, ղեկավարները պետք է որ լինեին շահագրգիռ այդ հարցում, քանի որ մի քանի անպարտաճանաչ գյուղացու պատճառով տուժում է ամբողջ համայնքը: