Բաժիններ՝

Մերձմոսկվայում հայտնաբերվել են ձեռքերը կապած աղջիկների մարմիններ

Իրավապահ մարմինների աշխատակիցները պարզում են երկու աղջիկների մահվան հանգամանքը, որոնց մարմինները հայտնաբերվել էին Մոսկվայի մարզի Սերգիևո-Պոսադի շրջանում, հայտնում է LifeNews-ը:

Նախնական տվյալներով՝ աղջիկների մարմինները հայտնաբերվել են բնակավայրից ոչ հեռու: Զոհերը մոտ 25 տարեկան են, առայժ հայտնի չէ, թե նրանք ովքեր են:
Ինչպես հայտնում են աղբյուրները, երկու զոհի ձեռքերն էլ կապված են եղել մինչև մահանալը:

Հենց այդ վիճակում էլ նրանց հայտնաբերել են տեղացիները, ովքեր միանգամից դիմել են իրավապահներին:

Փորձագետների խոսքով՝ աղջիկների մարմինները բաց դաշտում գտնվել են շուրջ 2 ամիս: Մինչ այդ մարմինները տեսանելի չեն եղել խոտով ծածկված լինելու պատճառով:
Աղջիկների մահվան հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս