Ահմեդ Դավութօղլուն կայցելի Ադրբեջան
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նոր կառավարության ձևավորումից հետո կայցելի Ադրբեջան: Այս մասին այսօր հայտնել է թուրքական Bugun թերթը:
Դա կլինի Դավութօղլուի առաջին արտասահմանյան այցը Թուրքիայի նոր կառավարության ձևավորումից հետո:
Թուրքիայի նոր կառավարությունը պետք է ձևավորվի մինչև այս ամսվա վերջ:
Հիշեցնենք, որ Թուրքիայում նոյեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հավաքել էր ձայների 49,41 տոկոսը:
«Ժողովրդահանրապետական» կուսակցությունը ընտրություններում հավաքել էր ձայների 25,38 տոկոսը, «Ազգային շարժում» կուսակցությունը՝ 11,93 տոկոսը, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը (HDP)՝ 10,7 տոկոսը: