Եգիպտոսից Ռուսաստան է տեղափոխվել 120 տոննա ուղեբեռ
Ռուսաստան է տեղափոխվել Եգիպտոսում հանգստացող զբոսաշրջիկների գրեթե 120 տոննա ուղեբեռը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ՌԴ ԱԻՆ-ի մամլո ծառայությանը:
«Եգիպտոսի հետ ավիացիոն հաղորդակցության դադարեցումից հետո 5 չվերթով Ռուսաստան են տեղափոխվել զբոսաշրջիկների գրեթե 120 տոննա անձնական իրերը, ովքեր ավելի վաղ հեռացել էին Եգիպտոսից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մոտ ժամանակներս «Վնուկովո» կժամանի Հուրգադայից եկող ինքնաթիռը՝ իր հետ բերելով ևս 36 չվերթի զբոսաշրջիկների ճամպրուկներ: