Նախարարության աշխատակիցներին պարտադրել են իրենց աշխատավարձի մի մասը փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին. «ՀԺ»
![](https://168.am/wp-content/uploads/2015/11/Ari-tun.jpg)
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցներն այս ամիս պարտադրված են եղել իրենց աշխատավարձի մի մասը փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, որն այս անգամ խոստանում է բազմազավակ ընտանիքներին ապահովել բնակարանով։ Նախարարի մամլո խոսնակը մեր թղթակցի հետ զրույցում չի հերքել, որ հիմնադրամին գումարներ փոխանցվել են, բայց ասել է, որ դա չի արվել պարտադրաբար։ Ի դեպ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեսահոլովակներում չի նշվում, որ գումարը հանգանակվում է Արցախում ապրող ընտանիքների համար»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: