Մոսկվայում սառնամանիք է սպասվում
Մոտ օրերս Մոսկվայի շրջանում ցրտեր կգրանցվեն: Ջերմաստիճանի սնդիկի սյունը կիջնի՝ հասնելով մինուսի, անձրևներին կփոխարինի ձյունը: Այսօր համեմատաբար տաք կլինի, սակայն չորեքշաբթի գիշերանից ամեն ինչ կփոխվի, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
«Ջերմաստիճանը Մոսկվայում կնվազի մինչև -4 աստիճան, կտեղա ձյուն: Չորեքշաբթի ցերեկը օդը կտաքանա մինչև առավելագույնը +5 աստիճան»,- հայտնել է Ռուսհիդրոմետի աշխատակից Իրինա Սմետանինան:
Կապված եղանակային պայմանների վատթարացման հետ՝ հիդրոօթերևութաբանները խորհուրդ են տվել ավտոմոբիլիստներին մեքենաները շատ չշահագործել, քանի որ մեծ է մերկասառույցի առաջացման հավանականությունը: