Եթե մեղավոր է, թող օրենքի ողջ խստությամբ պատժվի. վթարված ավտոբուսի վարորդի հարազատներ. news.am
Տուլայի մոտ նոյեմբերի 3-ին վթարված հայկական ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանի հարազատները վստահում են ՀՀ եւ ՌԴ իրավապահ մարմիններին եւ սպասում են փորձաքննությունների եզրակացություններին:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում կալանավորված վարորդի հարազատները նշեցել են, որ այս պահին սպասողական վիճակում են եւ որեւէ քայլ չեն ձեռնարկում:
«Երբ կլինեն փորձաքննությունների պատասխանները, կբացահայտվի իրականությունը, մենք կիմանանք ինչ անել: Այս պահին դեռեւս եղբորս մեղադրանք առաջադրված չէ եւ փաստաբանի կարիք էլ չունի: Եթե եղբորս մեղքն ապացուցվի, թող պատժեն օրենքի ողջ խստությամբ»,- ասել են նրանց հարազատները:
Այնուամենայնիվ, Հարությունյանի հարազատները համոզված են, որ նա ղեկին քնած չի եղել, բջջային հեռախոսով նույնպես չի խոսել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: