Եթե կինն ամուսնացել է եկեղեցական ծեսով և ամուսնալուծվել է, իսկ ներկայումս ընկեր ունի, արդյո՞ք դա շնություն է
– Եթե կինն ամուսնացել է եկեղեցական ծեսով և ամուսնալուծվել է, իսկ ներկայումս ընկեր ունի, արդյո՞ք դա շնություն է:
– Իրականում` այո, քանի որ ամուսնալուծությունը նույնպես պետք է նաև եկեղեցին կատարի և միայն դրանից հետո զույգը կհամարվի ամուսնալուծված և ազատ` նոր ընտանիք ստեղծելու համար: Քրիստոս հստակ արտահայտեց Աստծու դիրքորոշումը այդ հարցում. «Եթե մի մարդ արձակի իր կնոջը և ուրիշին առնի, շնություն արած կլինի։ Եվ մի կին եթե թողնի իր ամուսնուն և ուրիշ մարդու կին լինի, շնություն արած կլինի» (Մարկ. 10։ 11-12)։ Ընդհանուր առմամբ, արտաամուսնական սեռական կապը մեղսալի է, և կողմերից որևէ մեկի նախկինում ամուսնացած լինելը կամ չլինելը ամենևին նշանակություն չունի:
Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան
qahana.am