Բաժիններ՝

Քարաթափում Կապան-Մեղրի ավտոճանապարհին

Նոյեմբերի 7-ին, ժամը 17.47-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել է անանցանելի. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-17 ավտոճանապարհի Կապան-Մեղրի հատվածում (42-րդ կմ) տեղի է ունեցել քարաթափում (մոտ 1900 խմ ծավալով):

Փրկարարները սահմանազատել են տարածքը: «Մեղրի ՃՇՇ» ՓԲԸ-ից տեղեկություն է ստացվել, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ճանապարհահատվածի մաքրման աշխատանքները կիրականացվեն ս. թ. նոյեմբերի 8-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս