Բաժիններ՝

ԴԱԻՇ-ի զինյալները ազատ են արձակել 37 սիրիացի քրիստոնյայի

ԴԱԻՇ-ի զինյալներն այսօր ազատ են արձակել իրենց մոտ պահվող 37 քրիստոնյա ասորիների, ովքեր փետրվարի վերջին պատանդ էին վերցվել Սիրիայի հյուսիսարևելյան Էլ-Խասակե նահանգում: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Լիբանանում ասորի համայնքի ներկայացուցիչ Սարգոնը:

«ԴԱԻՇ-ն այսօր ազատ է արձակել 37 մարդու մեր համայնքից: Բոլորն արդեն Թել-Թամար քաղաքում են: Հիմնականում կանայք են»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Հայտնի չէ, թե ինչպես են համաձայնության եկել ԴԱԻՇ-ի ներկայացուցիչների հետ:

Միջնորդների միջոցով բանակցություններն սկսվել էին դեռ մարտին, այն բանից հետո, երբ ահաբեկիչները Խաբուր գետի ափին՝ Էլ-Խասակե նահանգում, գրավել էին քրիստոնեական գյուղերը ու պատանդ վերցրել ավելի քան 250 բնակչի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս