Բաժիններ՝

Մարդիկ «խելքները կորցրել են» H&M-ի համար արված Balmain-ի հավաքածուի պատճառով

Ողջ աշխարհում նորաձևության սիրահարները կորցրել են բանականությունը ֆրանսիական լյուքսային բրենդի հավաքածուի համար՝ արված շվեդական H&M մանրածախ ցանցի համար, հայտնում է The Sydney Morning Herald-ը:

Նոր շարքի թողարկումը նախօրեին մի շարք երկրներում «կատարյալ քաոս» է առաջացրել, քանի որ մարդիկ նետվել են գնելու կուտյուրեային իրեր, որոնք անհամեմատ էժան են դրանց սովորական գնից:

Այսպես, ավստրալացի գնորդները ողջ գիշեր անցկացրել են անձրևի տակ՝ սպասելով H&M խանութների բացմանը:

1446795684576 1446795684576 (1) edit-1452-1446738108-9

Թուրքիայում խանութում ճնշումն ավարտվել էր անկարգություններով: Նման տեսարաններ են գրանցվել նաև Իտալիայում, Ֆրանսիայում ու Մեծ Բրիտանիայում:

Նշվում է, որ Սինգապուրում մարդիկ 3 գիշեր են անցկացրել դրսում՝ առաջիններից մեկը խանութում հայտնվելու նպատակով:

https://www.youtube.com/watch?v=F_QXZJa5NrQ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս