«Ընդդիմության միասնական շտաբը» կոչ է անում փոխանցումներ կատարել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հիմնադրամին
Սիրելի՛ հայրենակիցներ
«Ընդդիմության միասնական շտաբ»-ը տեղեկացնում է, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն արդեն ունի քարոզչական հիմնադրամ:
Հիմնադրամը ՀՀ Սահմանադրությամբ, «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ այլ օրենքներով սահմանված կարգով ստեղծվել է «Ժառանգություն» կուսակցության անունով:
«Ընդդիմության միասնական շտաբ»-ը կոչ է անում աջակցել «Նոր Հայաստան»-ի հիմնադրամին, որպեսզի հնարավոր լինի «Նոր Հայաստան»-ի խոսքը ժողովրդին հասցնելու նպատակով վճարել եթերաժամերի համար, դահլիճներ վարձակալել և տպագրել ու տարածել թռուցիկներ և այլ քարոզչական նյութեր:
Համոզված եղեք, որ «Նոր Հայաստան»-ի հիմնադրամին ցուցաբերած ձեր աջակցությունն ուղիղ ներդրում է ոչ միայն դեկտեմբերի 1-ին Ազատության հրապարակում հավաքվող մեր հայրենակիցների հաղթանակի մեջ, այլև մեր երազած Նոր Հայաստանի հիմքում:
ՀՀ Կենտրոնական բանկում բացված Հիմնադրամի հաշվեհամարն է՝ 1003005000049:
Եվրոյով, ԱՄՆ դոլարով և Ռուսական ռուբլով փոխանցումների ժամանակ խնդրում ենք կիրառել հետևյալ բանկային տվյալները.