Բաժիններ՝

Մետաղ կտրող սղոցով կտրել և գողացել է ոռոգման ջրագիծը

Նոյեմբերի 3-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Աշտարակ քաղաքի մի ամառանոցից գողացել են Աշոտ Ա.-ին պատկանող 120 մ երկարությամբ ոռոգման ջրի խողովակները` պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 1972 թ. ծնված Համլետ Ն.-ն «Արայի» այգեգործական ընկերության տարածքում գտնվող, Աշոտ Ա.-ին պատկանող ոռոգման ջրագծի խողովակաշարից մետաղ կտրող սղոցով կտրել և գողացել է 120 մ երկարության, 5 սմ տրամագծով խողովակ:

Համլետ Ն.-ն բերման է ենթարկվել բաժին:
Գողոնը հայտնաբերվել է:
Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս