Գողություն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից
Նոյեմբերի 4-ին, ժամը 1-ի սահմաններում, ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները Քաջարան քաղաքում ծառայություն իրականացնելիս Գետափնյա փողոցի կամրջի մոտ նկատել են մեկ ուսապարկ և երկու պոլիէթիլենային տոպրակ, որոնց մեջ եղել են պլաստմասսե տարաներ` 35 լիտր դիզելային վառելիքով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վառելիքը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից գողացել է 1982 թ. ծնված Գերման Թ.-ն, ով
ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն: