Նոյեմբերյանում երիտասարդ կինը հրացանով ինքնասպան է եղել
tesankyun.am-ը գրում է. Նոյեմբերի 5-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում հրացանի կրակոցով կյանքին վերջ է տվել 33-ամյա Ա. Մ.-ն-ն: Նա տառապել է հոգեկան հիվանդությամբ, օգոստոսին է ստացիոնար բուժում ստացել Ավանում գտնվող հոգեբուժական հաստատությունում:
Կինը ինքնասպան է եղել հորական տանը, որսորդական հրացանով : Մահացածը 13-ամյա տղա ունի, ամուսնալուծված էր: Նա հրաժեշտի երկտող է թողել, ուր խնդրել է իր մահվան համար ոչ մեկին չմեղադրել: Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, կատարվում է քննություն: