Բաժիններ՝

Պուտինը համաձայնել է կասեցնել Եգիպտոս չվերթերը

Ավտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Եգիպտոսի հետ ավիահաղորդակցությունը կասեցնելու խորհրդատվությունները, մինչ կպարզվի Եգիպտոսում ռուսական А321-ի կործանման պատճառները, հայտնում է RIA Novosti-ն: Լրագրողներին այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Երկրի ղեկավարը համաձայնել է այդ խորհրդատվությունների հետ: Պուտինը հանձնարարել է կառավարությանը մշակել մեխանիզմներ այդ խորհրդատվությունները կյանքի կոչելու ուղղությամբ ու ապահովելու հայրենիք Ռուսաստանի քաղաքացիների վերադարձը»,- ասել է Պեսկովը:

«Նախագահը նաև հանձնարարել է կապ հաստատել եգիպտական կողմի հետ՝ ապահովելու օդային հաղորդակցության անվտանգությունը»,- հայտնել է նա:
Ավելի վաղ Շարմ-էլ-Շեյխ թռիչքների կասեցման մասին էին հայտարարել նաև Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան:

Հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզում տեղի ունեցած ավիաաղետը խոշորագույնն էր ռուսական ու խորհրդային ավիացիայի պատմության մեջ: Դրան զոհ դարձավ 224 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս