Արտառոց տեսարան. «ամպային» հզոր ցունամին մոտենում է Սիդնեյի ափերին
Այսօր Սիդնեյի բնակիչները ականատես են եղել «աշխարհի վերջին»: Ավստրալական քաղաքը պարուրել է ամպերի կուտակումը, հայտնում է ntv.ru-ն:
Բնության եզակի երևույթը տեղի է ունեցել օրվա երկրորդ կեսին: Քաղաքի հարավային մասից արտաքինից սարսափելի ցունամի հիշեցնող ամպերը գրոհել են քաղաքը:
Ավելի ուշ հիդրոօթերևութաբանական ծառայությունը հայտարարել է, որ Սիդնեյում հնարավոր է քամի, փոթորիկ:
Սոցցանցերը արդեն լի են «ցունամիի» լուսանկարներով: