Վրաստանի իշխանությունները իրականացնում են պետական հեղաշրջում. «Ռուսթավի-2»-ի գլխավոր տնօրեն
Նիկա Գվարամիան, ում լիազորությունները՝ որպես «Ռուսթավի-2»-ի գլխավոր տնօրեն, դատարանը կասեցրել է, մեղադրել է Վրաստանի իշխանություններին պետական հեղաշրջման իրականացման մեջ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Հիշեցնենք, որ երեկ գիշեր Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում է կայացրել «Ռուսթավի-2»-ի ժամանակավոր կառավարիչներ նշանակել հեռուստաընկերության հիմնադիր Դավիթ Դվալիին ու մրցակից հեռուստաընկերության՝ «Իմեդիի» նախկին տնօրեն Ռևազ Սակերվաշվիլիին:
«Այդ որոշումը բացարձակապես անհիմն է: Դա պետական հեղաշրջման համար հիմք է, սակայն դա իրականացնում են ոչ թե մենք, այլ իշխանությունները: Պետական հեղաշրջում է իշխանության յուրացման ցանկացած ակտ: Իշխանությունները՝ նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ, այդ որոշմամբ յուրացնում են իշխանությունը»,- հայտարարել է Գվարամիան:
Նա դատարանին մեղադրել է «Ռուսթավի-2»-ում գրաքննիչներ նշանակելու մեջ:
Գվարամիան ընդգծել է, որ մտադիր չէ լքել հեռուստաընկերության շենքը ժամանակավոր կառավարիչների նշանակումից հետո: