Բաժիններ՝

Սիրիայում գրեթե չկա «մեղսունակ ընդդիմություն». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ

Սիրիայում ներկայում գրեթե չկա «մեղսունակ ընդդիմություն»: Սա խոստովանել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի առաջին տեղակալ Յան Էլիասոնը երեկ երեկոյան՝ հանդես գալով Ջոն Հոփկինսի համալսարանին կից միջազային հետազոտությունների դպրոցում, հայտնում է TASS-ը:

Պատասխանելով գործակալության թղթակցի հարցին, պաշտոնյան ընդգծել է, որ կարևոր է Սիրիայում խուսափել իշխանության ինստիտուտների ոչնչացումից, քանի որ «ի տարբերություն 2012 թվականի, երկրում հիմա չկա նույնականացման ենթակա մեղսունակ ընդդիմություն, որի հետ հնարավոր կլիներ նստել սեղանի շուրջ»:

«Ներկայիս ընդդիմությունն այնպիսին է, որ, հավանաբար, նրա տեղը ընդհանուր սեղանի շուրջ չէ»,- նշել է նա՝ բացատրելով, թե նկատի ունի ԴԱԻՇ-ը, «Ջեբխատ ան-Նուսրան»:

Էլիասոնի խոսքով, «գլխավոր մարտահրավերն այն է, թե արդյոք կարելի է համաձայնության գալ Սիրիայում նման քաղաքական անցում կատարելու վերաբերյալ»:
«Անգամ եթե հաջողվի ստանալ առանցքային երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Իրանի ու Թուրքիայի համաձայնությունը, ի՞նչ անել նրանց հետ, որոնք վերահսկում են տարածքը տեղում ու հաշտվելու միտք չունեն: Դա մեծ մարտահրավեր է»,- ենթադրում է նա:

Նա կարծում է, որ Սիրիայում «զինադադարի բանալին» գտնվում է վերոնշյալ 5 պետությունների ձեռքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս