Բաժիններ՝

«Լինո՞ւմ է, որ հոգևորականը սխալ խորհուրդ է տալիս». հարց քահանային

– Լինո՞ւմ է, որ հոգևորականը սխալ խորհուրդ է տալիս: 

– Հոգևորականը մարդ է և կարող է երբեմն սխալվել: Սակայն մենք ընդունում ենք, որ անհատական խոստովանության ժամանակ երկու անձ չէ, որ ներկա են: Զրույցի ընթացքում Աստծո ներկայությունը կա: Աստծո ներգործությունը հոգևորականի միջոցով փոխանցվում է ապաշխարողին: Խոստովանողի առաքինությունը ապաշխարության մեջ է, և եթե նա պարզամտությամբ կատարի խոստովանահոր խրատը, Աստված օգնական կլինի նրան, կլսի նրա աղոթքները և դա նրան արդարություն կհամարվի, ինչպես Աբրահամին, որ առանց եկմտության Աստծու հրամանին հնազանդվելով, կամենում էր զոհել իր զավակ Իսահակին:

Օրհնությամբ՝ Տ. Գարեգին աբեղա Հարությունյան
qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս