А321 ինքնաթիռում կարող էր ռումբ տեղադրված լինել. Օբամա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ չի բացառում հնարավորությունը, թե Սինայում կործանված ռուսական А321 ինքնաթիռում կարող էր ռումբ տեղադրված լինել, հայտնում է CNN հեռուստաալիքը:
«Կարծում եմ, կա հավանականություն, որ ինքնաթիռում ռումբ է տեղադրված եղել»,- ասել է Օբաման:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պլանավորում է անցկացնել ավիաաղետի սեփական հետաքննությունը:
Հիշեցնենք, որ ռուսական «Կոգալիմավիա» ընկերությանը պատկանող ինքնաթիռը Շարմ-էլ-Շեյխ հանգստավայրից ուղևորվում էր Սանկտ Պետերբուրգ: Այն հոկտեմբերի 31-ին պայթել է երկնքում թռիչքից 30 րոպե անց: Ինքնաթիռում գտնվել են 217 ուղևոր ու անձնակազմի 7 անդամները: Բոլորը մահացել են: