Բաժիններ՝

Պիկասոյի կտավն աճուրդում վաճառվել է 67 մլն դոլարով

Իսպանացի հայտնի նկարիչ Պաբլո Պիկասոյի նկարը Նյու Յորքի Sotheby’s աճուրդում վաճառվել է 67 մլն դոլարով, հայտնում է BBC-ն:

Կտավը ներկայացնում է կաբարեի մերկ երգչուհու: Կտավի հակառակ կողմում պատկերված է ևս մեկ նկար՝ Պիկասոյի արթ-դիլերի երգիծանկարը: Այն հայտնաբերվել էր միայն նկարի ռեստավրացիայի ժամանակ՝ 2000 թվականին:

Մերկ երգչուհու դիմանկարը նկարիչը վրձնել է 19 տարեկանում, երբ նոր էր տեղափոխվել Փարիզ:

Կտավի նախնական գինը 60 մլն դոլար էր: Այն աճուրդի էր հանել գործարար Ուիլյամ Կոխը, ով 1984 թվականին այն գնել էր 3 մլն դոլարով:

Պաբլո Պիկասոն համարվում է ամենաթանկ նկարիչը: Նրա կտավները տարբեր աճուրդներում ռեկորդներ են սահմանում: Մասնավորապես, ներկայում աշխարհում ամենաթանկ նկար է համարվում նրա «Ալժիրցի կանայք» կտավը, որը այս տարվա մայիսի վաճառվեց 179 մլն դոլարով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս