Բաժիններ՝

Տուլայում վթարի ենթարկված ավտոբուսի ուղևորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է

Տուլայում վթարի ենթարկված ավտոբուսի ուղևորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է: Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը այս փաստը «մտահոգիչ» անվանեց:

«Առավոտյան եմ խոսել, 1 հիվանդ պետք է ուղղաթիռով տեղափոխվի Մոսկվա: 1 հիվանդի վիրահատությունը երեկ երեկոյան ավարտվեց: Փոխնախարար Միրիջանյանը մնացել է Տուլա քաղաքում, որ կոորդինացնի այդ աշխատանքերը»,- ասաց Ա.Մուրադյանը:

Նա նշեց, որ 10 հիվանդներ «Գրիգոր Լուսավորիչ» բ/կ են դիմել մինչև առավոտյան ժամը 9:00-ը, ամբողջ գիշերվա ընթացքում այն հիվանդները, ովքեր կարող էին բուժումը շարունակել տնային պայմաններում, այս պահին արդեն դուրս են գրվել, ամբուլատոր կարգով 5 հիվանդ շարունակում են մնալ հիվանդանոցային պայմաններում, 12 հիվանդ շարունակում են իրենց բուժումը ՌԴ-ում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ի գիշերը Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ մահացել, մի քանի տասնյակ մարդ տուժել են: ՌԴ-ում և ՀՀ-ում հարուցվել են քրեական գործեր։ Նախնական տվյալներով՝ վարորդը՝ Գառնիկ Հարությունյանը, ղեկի մոտ քնել էր, նա կալանավորված է:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս