Փաստաբանի նկատմամբ ավազակային հարձակման գործով նախաքննությունն ավարտվել է. գործն ուղարկվել է դատարան

168.am-ի տեղեկություններով՝ փաստաբան Գեղամ Հակոբյանի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել և գործն ուղարկվել է դատարան:

Քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել Երևանի 63-ամյա բնակչին: Նրան ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքի Արշակունյաց 16ա շենքի բակում ուրիշի գույքն ավազակությամբ հափշտակելու դիտավորությամբ հարձակում է գործել Գեղամ Հակոբյանի վրա և վերջինիս առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու` իր ձեռքում եղած, որպես զենք օգտագործվող ծալովի դանակով հարվածելու սպառնալիքով, գումար է պահանջել, սակայն Գեղամ Հակոբյանին հաջողվել է դիմել փախուստի:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Տեսանյութեր

Լրահոս