Փորսուղի որսի ժամանակ ընկերոջն անզգուշությամբ մահ պատճառելու գործն ուղարկվել է դատարան
Տավուշի մարզում որսի ժամանակ ընկերոջն անզգուշությամբ մահ պատճառելու գործն ուղարկվել է դատարան:
44-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. օգոստոսի 8-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Տավուշի մարզի Նորաշեն գյուղի բնակչի հետ միասին Նորաշեն գյուղին պատկանող Մնգլտեղեր կոչվող հանդամասում փորսուղ տեսակի կենդանու որս կատարելու ժամանակ իրեն պատկանող Իժ-58ՄԱ տեսակի երկփողանի որսորդական հրացանով կրակ է արձակել փորսուղի ուղղությամբ, որն անզգուշությամբ դիպել է սայթաքելու հետևանքով այդտեղ հայտնված՝ իր հետ որս կատարող ընկերոջ ձախ նստաշրջանին, պատճառել է հրազենային մարմնական վնասվածքներ, որի հետևանքով վերջինիս անզգուշությամբ պատճառվել է մահ: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: