Սիրիայի ծայրահեղականները պատանդ են վերցրել գերմանացի հղի լրագրողին
ԴԱԻՇ-ի զինյալները որպես պատանդ պահում են գերմանացի հղի լրագրողին՝ նրան ազատելու դիմաց Գերմանիայից պահանջելով 6 մլն եվրո փրկագին: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն:
Դրա տեղեկություններով՝ գերմանացի լրագրողը, ում անունն ու ներկայացրած լրատվամիջոցի անվանումը չեն հրապարակվում, մոտ մեկ ամիս առաջ անօրինական կերպով Թուրքիայից ներթափանցել է Սիրիա:
Սահմանը հատելուց մոտ 10 օր անց պատանդ էին վերցրել «Ջեբխատ ան-Նուսրայի» ծայրահեղականները: Մինչ օրս նրան պահում էին Սիրիայի Իդլիբ քաղաքում, որը գտնվում է զինյալների հսկողության ներքո:
Իմանալով կնոջ հղիության մասին՝ նրանք փրկագին են պահանջում «Գերմանիայի երկու քաղաքացիների կյանքի համար»: