Բաժիններ՝

Նիդեռլանդները ևս դադարեցնում է թռիչքները դեպի Շարմ-էլ-Շեյխ

Նիդեռլանդների ԱԳՆ-ն որոշում է կայացրել կասեցնել հոլանդական բոլոր ավիաընկերությունների թռիչքները դեպի Եգիպտոսի Շարմ-էլ-Շեյխ զբոսավայր ու դադարեցրել է թռիչքները Սինայի թերակղզու հյուսիային հատվածով մինչև նվազագույնը նոյեմբերի 8-ը, հայտնում է NL Times-ը՝ հղում կատարելով նախարարության հայտարարությանը:

Որոշումն ընդունվել է Ահաբեկչության դեմ պայքարի ազգային կոորդինատորի, Նիեռլանդների անվտանգության ու հետախուզական ծառայությունների հետ խորհրդակցություններից հետո:

Նիդեռլանդների նախարարության տվյալով՝ ներկայում Շարմ-էլ-Շեյխում է գտնվում Նիդեռլանդների 408 քաղաքացի:

Նախօրեին հայտնի դարձավ, որ իռլանդական ավիաընկերությունները ևս կդադարեցնեն թռիչքները Սինայի վրայով, մինչ կպարզվեն А321-ի կործաման պատճառները:
Նույն որոշմանն են հանգել նաև Բրիտանիայի իշխանությունները:
«Նոր տեղեկության լույսի ներքո մենք անհանգստացած ենք, որ ինքնաթիռը կարող է խոցվել պայթուցիկ սարքի օգնությամբ»,- բացատրել են Մեծ Բրիտանիայի կառավարությունում:

Հիշեցնենք, որ ավելի ամերիկյան հետախուզությունը տեղեկություն էր տարածել, թե ռուսական А321 ինքնաթիռում կարող էր ռումբ պայթել, որը ինքնաթիռում տեղադրել էին ահաբեկիչները:

Associated Press գործակալությունը, հղում կատարելով ամերիկյան հետախուզության տվյալներին ծանոթ աղբյուրին, հայտնում է, որ ինքնաթիռում ռումբի պայթյունի վարկածը հիմնված է այն տեղեկության վրա, որն ստացվել է ԴԱԻՇ-ի զինյալների խոսակցություններից: Դրա հետ միասին, նշվում է, որ ինքնաթիռում ռումբի պայթյունը ընդամենը վարկած է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս