Ինչպես տնական յոգուրտ պատրաստել
Առողջ ապրելակերպն ու սննդակարգն առողջ կյանքի գրավականն են: Ձեր սննդակարգի մանր փոփոխությունները կարող են օգնել ձեզ՝ առողջ ապրելու ճանապարհին:
Յոգուրտը պրոտեինների հարուստ աղբյուր է, այն հրաշալի է մարսողության համար: Այն պարունակում է պրոբիոտիկներ, որոնք ամրացնում են մեր իմունիտետը: Յոգուրտի շնորհիվ պրոտեինի, պրոբիոտիկների, վիտամինների և հանքանյութերի մեծ քանակություն ենք ստանում:
Յոգուրտի օգտակար հատկանիշներից մեկն այն է, որ այն մի շարք պրոբիոտիկներ է պարունակում: Պրոբիոտիկները խթանում են մարսողական համակարգի աշխատանքը, պայքարում վատ բակտերիաների դեմ և օրգանիզմից դուրս բերում ինֆեկցիաները:
Իհարկե, խանութից գնված յոգուրտները միշտ չէ, որ պրոբիոտիկների աղբյուր են հանդիսանում, սակայն տնական յոգուրտ խմելիս՝ համոզված եղեք, որ կստանաք բոլոր պրոբիոտիկները: Բացի այդ, տնական յոգուրտի բաղադրությունից բացակայում են քիմիական տարրերը:
Տնական յոգուրտի բաղադրատոմս
Յոգուրտ պատրաստելու գործընթացը շատ պարզ է
Ձեզանից կպահանջվի
- 2 ճ/գ պատրաստի յոգուրտ
- 1լ թարմ կաթ (այծի կաթը լավագույնն է)
- 1 լիտրանոց տարա
Կաթսայի մեջ տաքացրեք կաթը, թողեք մի փոքր եռա: Ապա այն լցրեք 1լ-անոց տարայի մեջ և թողեք սառչի: Ապա յոգուրտը լցրեք կաթի մեջ և կափարիչը պինդ փակեք: Տարան փաթաթեք էլեկտրական ջերմացնող վերմակով, թողեք այդպես մնա 7-10 ժամ:
Դրանից հետո զգուշորեն հանեք տարան էլեկտրական տաքացուցիչից և տեղափոխեք սառնարան, թողեք մնա ամբողջ գիշեր: Հաջորդ առավոտյան սովորական յոգուրտ կստանաք: Համ հաղորդելու համար կարող եք մրգեր ավելացնել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը