«Բա այդ երկու տարի ի՞նչ էիք անում, մի հատ բացատրի՝ հասկանամ». Հովիկ Աբրահամյանը՝ Աշոտ Մարկոսյանին

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ նախագիծը, որով առաջարկվում է պետական գույքի կառավարման վարչությանը հանձնված զինվորական 8 ավանների անշարժ գույքը հանձնել պաշտպանության նախարարությանը: Նախագիծը կառավարությունում ներկայացնող ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանն ասաց, որ նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել ՀՀ տարածքում Ռուսաստանի ռազմակայանների տեղակայման և գործառնման նպատակով տարածքների և այլ անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի նիստերում ընդունված որոշումները:

Վարչապետ Հովիկ Արահմյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ գույքի մասին է խոսքը և երբ է այդ գույքը հանձնվել պետական գույքի կառավարման վարչությանը: Ի պատասխան Աշոտ Մարկոսյանն ասաց, որ այն հանձնվել է 2013թ., ինչին Հովիկ Աբրահամյանն այսպես արձագանքեց. «Բա ինչի՞ եք հիմա նոր հետ հանձնում: Բա այդ երկու տարի ի՞նչ էիք անում»: Աշոտ Մարկոսյանը պատասխանեց, որ հիմնականում գնահատման աշխատանքներ էին իրականացվում:

«Երկու տարի գնահատում էիք, պահեստն ի՞նչ պիտի գնահատեիք, մի հատ բացատրի՝ հասկանամ: Երկու տարի վերցրել էիք, եթե պիտի տայինք պաշտպանությանը, ինչո՞ւ ժամանակին չենք տվել»

Տեսանյութեր

Լրահոս