Բաժիններ՝

Նույնականացվել են Airbus 321-ի կործանման 58 զոհերի աճյունները

Նույնականացվել են Եգիպտոսում վթարի ենթարկված А321 ինքնաթիռի 58 ուղևորի աճյունները, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով շրջանի արտակարգ ծառայությունների ներկայացուցչին:

«Նույնականացվել է 58 մարմին»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվում է, որ ազգականներին են հանձնվել Եգիպտոսում կործանված ռուսական ինքնաթիռի անձնակազմի դիերը:

Հիշեցնենք, որ ռուսական ինքնաթիռը Շարմ-էլ-Շեյխ հանգստավայրից ուղևորվում էր Սանկտ Պետերբուրգ: Այն հոկտեմբերի 31-ին պայթել է երկնքում թռիչքից 30 րոպե անց:
Ինքնաթիռում գտնվել են 217 ուղևոր ու անձնակազմի 7 անդամները: Բոլորը մահացել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս