Զորի Բալայանի «հացը կտրողները». «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Շաբաթվա սկզբին երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում էր ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Նա հանդիպեց ՀՀ իշխանությունների հետ, որոնց հետ քննարկեց երկկողմ ռազմավարական գործընկերությունն ավելի խորացնելու եւ ամրապնդելու ուղղությամբ քայլերը, միջազգային խնդիրներն ու տարածաշրջանի մարտահրավերները, ինչպես նաեւ ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի ներկա փուլին առնչվող հարցերը։ Վալենտինա Մատվիենկոյի այցը չէր աոանձնանա որպես իրադարձության, եթե ՀՀ Ազգային ժողովում մի միջադեպ տեղի չունենար։

Մեր հասարակությունը բազմաթիվ անգամներ է ականատես եղել Ռուսաստանի իշխանությանը հավատարիմ լինելու տարբեր դրսեւորումների ՀՀ իշխանությունների, ընդդիմության ներկայացուցիչների, փորձագետների, մշակութային գործիչների կողմից։ Որքան էլ Հայաստանի քաղաքական դաշտն այս առումով կանխատեսելի է, բայց, փաստորեն, դեռ ապշեցնելու տեղ մնացել է։ Պարզվում է՝ «ցարին» ուղղված Զորի Բալայանի երկարաշունչ նամակը դեռ ամենացնցողը բանը չէր, որ կարող էր պատահել։

Ում մտքով կանցներ՝ ռուս պաշտոնյան Երեւանում, Հայաստանի Ազգային ժողովում հայ պատգամավորին ստիպված է լինելու հիշեցնել, որ Հայաստանը ինքնիշխան պետության է, եւ մասնավորապես Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի որոշողը ՀՀ քաղաքացիներն են։

Մի քանի օր է՝ հայաստանյան մամուլն անդրադառնում է մի միջադեպի։ Թեեւ Աժ-ում հրավիրված մամլո ասուլիսում Մատվիենկոն ներքաղաքական հարցերի չի անդրադարձել, բայց ավելի վաղ փակ դոների ետեւում հանդիպել է խորհրդարանի խմբակցությունների ղեկավարներին, որտեղ էլ անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների առաջիկա հանրաքվեին։

Որոշ կայքերի հրապարակումներից հետո «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լետն Զուրաբյանը պարզաբանել է, որ ներկայացրել է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ընդդիմադիր ՀԱԿ-ի դիրքորոշումը. «Նաեւ կատակով ասացի՝ լավ, չե՞ք կարողանում մի հատ լավ խորհուրդ տալ ձեր ընկերներին, որ նույնքան խնայողաբար մոտենան Սահմանադրությանը, ինչպես դուք եք մոտենում Ձեր Սահմանադրությանը»։

Ըստ Զուրաբյանի՝ Մատվիենկոն արձագանքել է, որ Հայաստանի ժողովուրդը կորոշի՝ փոխել, թե չփոխել Սահմանադրությունը, եւ ռուսական կողմը այդ հարցում ոչ մի դիրքորոշամ չունի։ «Եվ դա շատ լավ է։ Ես գիտեմ, որ իշխանությունները շատ ուզում էին նրանցից աջակցություն ստանալ այդ ռեֆորմում, բայց չեն ստացել»,- հավելել է Ձարաբյանը։

«Առավոտի» հետ զրույցում Զուրաբյանը նշել է, որ Սահմանադրությանը խնայողաբար վերաբերվելու մասին հարցը տվել է սարկազմով, եւ հավելել է. «Մի՞թե պարզ չէ, որ սա մեր ներքին գործն է։ Եվ Մատվիենկոյի այդ արտահայտությունը ուղիղ այն էր, ինչ ես ուզում էի լսել»։ Այս կապակցությամբ մամուլում եղած հրապարակումները Լեոն Զուրաբյանը բնորոշել է այսպես. «Դրանք ընդամենը ժուլիկություններ են «այո»-ական պատգամավորների կողմից, որոնք խեղաթյուրված «արտահոսքեր» են տվել»։

Մինչդեռ «Հայկական ժամանակ»–ին տված հարցազրույցում «ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն աոավել մանրամասն է պատմել, թե ինչ է տեղի ունեցել Աժ-ում փակ դռների հետեւում։ Պարզվում է՝ Մատվիենկոն խիստ զարմացել է Զուրաբյանի հայտարարությունից, իսկ վերջինս, տեսնելով ներկաների ապշահար դեմբերը, հայտարարել է. «Я пошутил»։ «Հանդիպման ժամանակ Լեւոն Զուրաբյանը ձեռք բարձրացրեց, ներկայացրեց, որ ողջունում է Հայաստան-Ռուսաստան բարեկամությունը, որ դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակվանից այդ բարեկամությունը դրվել է նորմակարդակի վրա, եւ չնայած որ ինքը ընդդիմություն է, եւ իրենք շատ հզոր քննադատում են այսօրվա իշխանություններին, բայց ողջունում են այսօրվա իշխանությունների ռուսական կողմնորոշումը եւ համագործակցությունը ՌԴ-ի հետ։

Ասաց, որ Հայաստանում այն ուժերը, որոնք կողմնակից չեն ՌԴ-ին, ընդամենը մի քանի հոգի են եւ մարգինալ են։ Զուրաբյանը, իր խոսքը շարունակելով, ցիտեց Պուտինի ինչ-որ ելույթ, որտեղ ասվում է, որ Սահմանադրությունը չի կարելի շատ արագ փոխել, եւ այդ ցիտումից հետո կոչով դիմեց տիկին Մատվիենկոյին, որ խնդրում եմ՝ դիմեք մեր իշխանություններին, որ զերծ մնան սահմանադրական բարեփոխումներից»,– պատմել է Թեւան Պողոսյանը։

Իսկ Մատվիենկոն հայտարարել է, որ Հայաստանը սուվերեն երկիր է, եւ որեւէ մեկը իրավունք չունի խառնվելու Հայաստանի սուվերեն իրավունքներին։ «Հասկանալով, որ շատ անհաջող մեջբերում է արել, որը բոլորի դեմքից կարելի էր նկատել, պարոն Ձուրաբյանը, չգիտեմ ինչու, որոշեց ասել, որ կատակ է արել, ինչն ընդհանրապես ավելի վատ իրավիճակ ստեղծեց»,– նկատել է Թեւան Պողոսյանը։ Այն, որ ՀՀ իշխանությունները Հայաստանի համար բոլոր վճռորոշ հարցերը համաձայնեցնում են Կրեմլի հետ՝ դա նորություն չի։

Բայց պատկերացրեք մի իրաավիճակ, երբ Մատվիենկոն ստիպված է լինում հայ պատգամավորին հակադարձել՝ «բայց դուք սուվերեն երկիր եք, ինքներդ պետք է Ձեր հարցերը լուծեք, մենք ո՞վ ենք, որ այդպիսի հարցեր բարձրաձայ֊ նենք, իսկ այն, ինչ ասել է Պուտինը, ասել է ՌԴ-ի համար, եւ դա վերաբերում է միայն ՌԴ-ին»։ Բայց ՀԱԿ-ին կարելի է հասկանալ։ Այն բանից հետո, երբ Արա Աբրահամյանը հայաստանյան քաղաքական դաշտ մտնելու հայտ ներկայացրեց, ՀԱԿ-ը, ըստ ամենայնի, «խուճապի մեջ է», իսկ Մատվիենկոյին իրենց մասին հիշեցնելու եւ Պուտինին հավատարմության հերթական ժեստը ուղարկելու առումով պատեհ առիթ էր, որին ՀԱԿ-ը պատրաստվել էր ըստ արժանվույն հավանաբար, Սմբատ Կարախանյանն այլեւս չի կարողանում «դուրս գալ» Պուտինի կամ նրա մերձավորների վրա)։ Եթե Մատվիենկոյի ՝ ռուսական կողմը սահմանադրական փոփոխությունների հարցում ոչ մի դիրքորոշում չունի, արտահայտությունը ՀԱԿ-ի համար իսկապես Սերժ Սարգսյանի «ռեժիմը կազմաքանդելու» լրջագույն ազդակ է, ապա այդ ուժն արդեն մի քանի օր պետք է Ազատության հրապարակը լցրած լիներ։ Բայց՝ ումո՞վ…»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս