Մի քանի մետր սղալով գնացինք. ավտոբուսի վթարից տուժածը վերհիշում է մղձավանջային րոպեները. news.am
Մոսկվա-Երևան ավտոբուսի ողբերգական վթարից տուժածները վթարից միայն այն են հիշում, որ արթանացել են ու տեսել, որ ավտոբուսը շրջված է: «Երեք–չորս ժամ արդեն ճանապարհին էինք, գիշեր էր ու բոլորս քնած էինք: Բոլորն արթնացան ու զգացին, թե ինչ էր կատարվում, բոլորը գոռում էին: Ես վթարից արթնացա, թվաց, թե կյանքիս վերջին րոպեներն են, ավտոբուսը շրջվել էր, մի քանի մետր սղալով գնում էինք: Դիմացի ապակին կոտրված էր, դրա միջով դուրս եկա, ու որ ոտքի վրա կանգնեցի, զարմացա, որ ողջ եմ մնացել»,- NEWS.am-ի հետ զրույցում մղձավանջային րոպեները վերհիշել է Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի վիրավորներից Գարիկ Ղասաբոգլյանը:
Գարիկը երկրորդ մարդն է եղել, որ դուրս է եկել շրջված ավտոբուսից:
«Շոկի մեջ էի, նայում էի շուրջս ու ոչ մի բան չէի գիտակցում, ոնց որ երազի մեջ լինեի: Բոլորն օգնություն էին գոռում: Մենք էլ՝ մի մասս, որ դուրս էինք կարողացել գալ, օգնեցինք, արագ, ինչքան կարողացանք մյուսներին հանեցինք»,- պատմել է նա:
Գարիկը Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղից է, 6 ամիս առաջ էր աշխատանքի բերումով ՌԴ մեկնել եւ Հայաստան էր գալիս՝ Ամանորն ընտանիքի հետ անցկացնելու:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: