«ՀԱԿ-ին, Լևոն Զուրաբյան քաղաքական գործչին ավելի հեղինակազրկում որևէ քաղաքական ուժի կամ գործչի կողմից չէր կատարվի, որքան արեց Զուրաբյանը». Գագիկ Մելիքյան

«Ընդունում եմ, որ ժողովրդավարության ավելացման ուղղությամբ բավականին լուրջ քայլեր պետք է իրականացվի, ընդունում եմ, որ մեր ժողովրդավարությունը փխրուն է, ու լուրջ քայլեր պետք է տարվեն այդ ուղղությամբ, լուրջ քայլերի առաջին քայլը Սահմանադրության փոփոխությունն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Վարդան Օսկանյանի այն հայտարարության մասին, թե այս սահմանադրական բարեփոխումները լուրջ վնասելու են մեր փխրուն ժողովրդավարությանը, ասաց Գագիկ Մելիքյանը:

Անդրադառնալով նաև ՀԱԿ ղեկավար Լևոն Զուրաբյանի՝ ՌԴ խորհրդարանի Վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին ուղղած հարցին, թե վերջինս կարո՞ղ է անել այնպես, որ ՀՀ իշխանությունները հետ կանգնեն Սահմանադրությունը փոփոխելու մտքից, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Կարծում եմ՝ ՀԱԿ քաղաքական ուժին, Լևոն Զուրաբյան քաղաքական գործչին ավելի հեղինակազրկում որևէ քաղաքական ուժի կամ գործչի կողմից չէր կատարվի, որքան արեց նրա այդ հայտարարությունը: Կարծում եմ՝ անգամ պետք չէ անդրադառնալ այդ հարցին»:

Տեսանյութեր

Լրահոս