Բաժիններ՝

Վթարի ենթարկված ավտոբուսի վարորդի հայրը պնդում է՝ որդին ուշադիր վարորդ է, քնկոտ չէ. «Ազատություն»

Մոսկվա – Երևան երթուղին իրականացնող «Քինգ Դելյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանը, ով գտնվում է դեպքի վայրում, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ շատ ծանր վիճակում է և այս պահին չի կարող խոսել, սակայն ընդգծեց, որ վարորդը պատրաստված է եղել և երբեք նման խնդիրներ չեն եղել։

«Բացառում եմ ավտոբուսի տեխնիկական խնդիրը, որովհետև բոլոր ավտոբուսները երթուղի դուրս գալուց առաջ համապատասխան ստուգում են անցնում։ Իսկ եթե թերություն է լինում, թույլ չենք տալիս երթուղի դուրս գալ։ Իսկ եթե ճանապարհին մեքենան խնդիր է ունենում, վարորդը մեքենան կանգնեցնում է, զանգում է, մենք փոխարինող ենք ուղարկում։ Այս դեպքում զանգ չի եղել, որ խնդիր կա, որ փոխարինող ուղարկենք։ Մեքենան դուրս է եկել իդեալական վիճակում։ Անկախ բոլոր խոսակցություններից, ես բացառում եմ տեխնիկական խնդիրը», – ասել է ընկերության սեփականատերը։

Վթարի ենթարկված ավտոբուսի ղեկին եղել է Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչ Գառնիկ Հարությունյանը։ Նրա հայրը՝ Նորիկ Հարությունյանը «Ազատությանն» ասել է, որ դեպքի մասին տեղեկացել են լրատվամիջոցներից։ Հարությունյանի խոսքով, «Քինգ Դելյուքսից» դեռ իրենց որևէ տեղեկություն չեն փոխանցել որդու գտնվելու կամ առողջական վիճակի մասին։

Նրա պնդմամբ՝ որդին ուշադիր վարորդ է, քնկոտ չէ։ «Ինչքանով որ ես հիշում եմ, տղես ասում էր, որ էս մեքենան մի ամիս է Ռուսաստանում վերանորոգվում է՝ մատոռի կառոպկան էր հավաքվում։ Կարծում եմ, որ չէր կարող դեպքը պատահել որդուս անփութության հետևանքով», – ասել էՀարությունյանի հայրը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս