Թունավոր օձը մահացել է փոքրիկ բրազիլացու կծոցից

Անսովոր դեպք է տեղի ունեցել Բրազիլիայի Ռիու-Գրանդի-դու-Սուլ նահանգի Մոստարդաս քաղաքում:

Լորենցո անունով տղան քայլել է բակում, երբ նրան է մոտեցել Bothrops jararaca կոչվող թունավոր օձ, որի խայթոցը մահացու է մարդու, առավել ևս փոքրիկ երեխայի համար, հայտնում է ntv.ru-ն:

Արդյունքում, սակայն, օձին կծել է երեխան: Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները, երեխան տուն է գնացել՝ օձը բերանում:

Երեխային հարազատները տեղափոխել են հիվանդանոց: Պարզվել է, որ երեխան չի տուժել, նրա օրգանիզմում թույն չի հայտնաբերվել:
Օձը ստացած կծոցների հետևանքով սատկել է:

Տեսանյութեր

Լրահոս