«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը Գյումրիում էր
Tsayg.am-ը գրում է. Նոյեմբերի 1-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը Գյումրիում էր: Հանրային բանախոսները հիմնականում կոչ են արել ոչ ասել դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեին: Հնչել են տարաբնույթ ելույթներ: Անդրադարձ է կատարվել երկրում տիրող սոցիալ-տնտեսական ծանր վիճակին, օրեցօր աճող արտագաղթի ցուցանիշներին:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչներն այնուհետ Թատերական հրապարակից շարժվել են դեպի Վարդանանց հրապարակ: Ճանապարհին երթի մասնակիցները կոչ են արել գյումրեցիներին՝ միանալ դեկտեմբերի 1-ին մայրաքաղաքում անցկացվելիք հանրահավաքին և քաղաքացիական ակցիաների միջոցով տապալել սահմանադրական հանրաքվեն: