«Հարի Փոթեր». 15 ամենահետաքրքիր փաստերը
1. Հարի Փոթերի մասին ֆիլմի բոլոր մասերում Վոլդեմորտի դերը խաղացել է 6 դերասան:
2. «Դամբլդոր» բառը հին անգլերենից թարգմանաբար նշանակում է «իշամեղու»:
3. «Հարի Փոթերի» ամենաանհաջող ֆիլմի շահույթը կազմել է 90 մլն դոլար, որը շատ ավելին է «Մթնշաղ» հաջողակ ֆիլմի շահույթից:
4. «Վոլդեմորտ» բառը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «պայքար` մահվան դեմ»:
5. Դերասանուհին, որը մարմնավորել է Միրտլին, 37 տարեկան է:
6. Ուիզլի շիկակարմիր զույգերն իրական կյանքում շիկակարմիր մազեր չունեն:
7. Ջոան Ռոուլինգը դարձել է առաջին հեղինակ-միլիարդատերը, ով իր ողջ ունեցվածքը վաստակել է իր վեպերի շնորհով:
8. «9 ¾ հարթակը» գտնվում է King’s Cross Station կայարանում:
9. Հոգվարթս դպրոցի կարգախոսը նշանակում է. «Երբեք խուտուտ մի տուր քնած մարդուն»:
10. «Հարի Փոթեր» ֆիլմում նկարահանվել են ավելի քան 250 տարբեր կենդանիներ:
11. Նկարահանման հրապարակի ամենափոքր կենդանին հազարոտնուկն է եղել, իսկ ամենամեծը` հատուկ գնված գետաձին:
12. Նկարահանումների համար օգտագործվել է հսկայական քանակությամբ հագուստ. 600 դպրոցական համազգեստ և 250 հազար այլ հագուստներ:
13. Հոգվարթսի աստիճաններին ընդհանուր առմամբ կար մոտ 250 նկար:
14. «Հոգվարթս-էքսպրես» գնացքի շարժիչը կառուցվել է 1937-ին, իսկ վագոնները` 1950-ին:
15. Թռչող մկների մասնակցությամբ տեսարանը նկարելիս` դրանցից մեկը խճճվել է Հագրիդի մորուքի մեջ, ինչի պատճառով նկարահանումները դադարել են 3 ժամով: Մկանը ստիպված էին ազատել, իսկ մորուքը` սանրել, քանի որ այդ ժամանակ «պահուստային» մորուք չկար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը