Զագրեբի «Լոկոմոտիվի» մարզիչ Անտե Չաչիչը գլխավորեց Խորվաթիայի հավաքականը
31-ամյա մասնագետը համատեղելու է աշխատանքներն ակումբում և հավաքականում:
Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել է Անտե Չաչիչին ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Պայմանագիրը նախատեսվում է մինչև 2018թ. Աշխարհի առաջնությունը Ռուսաստանում, հաղորդում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Չաչիչը զբաղեցրել է Նիկո Կովաչի պաշտոնը, ով հեռացվել էր վերջին` Ադրբեջանի (0:0) և Նորվեգիայի (0:2) դեմ ձախողված խաղերից հետո: Միավորներ կորցնելու արդյունքում Խորվաթիան իջել է Եվրո-2016-ի որակավորման E խմբի 3-րդ հորիզոնական:
Չաչիչը սկսել է մարզչական կարիերան 1992թ.-ին: Զագրեբի «Դինամոյի» հետ նա հաղթել է 2 առաջնություն, Խորվաթիայի գավաթը (2012թ.), իսկ «Մարիբորի» հետ 2013թ.-ին նվաճել է Սլովենիայի Սուպերգավաթը: